Aha ha
Արտաքին տեսք
Aha ha
| Միջազգային գիտական անվանում | Aha ha | |
|---|---|---|
| Taxon rank | տեսակ | |
| Parent taxon | • Apoidea • Crabronidae • Aha | |
| Կոչվել է ի պատիվ | ծիծաղ | |
| Diel cycle | diurnality | |
Aha ha (լատ.), ավազային կրետի տեսակ Crabroninae ենթաընտանիքից (Miscophini ցեղ)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Ավստրալիա․ Kununurra:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետի այս տեսակը 1977 թվականին Ավստրալիայում նկարագրել է ամերիկացի միջատաբան Առնոլդ Մենկեն։ Անվանումը կատակով տրվել է այն բանից հետո, երբ գիտնականը բացել է երկու կրետ պարունակող գործընկերոջ տված փաթեթը և, տեսնելով նոր միջատներին, բացականչել է.«Ահա՛, նոր ցեղ», ինչին գործընկեր միջատաբան Էրիկ Գրիսելը կասկածանքով քմծիծաղ է տվել․ «Հա՜»։ Այս դեպքը տեղի է ունեցել 1972 թվականի սեպտեմբերի 16-ին[1]:
Նոր տեսակը դարձել է Aha (itis - 768299) ցեղի տիպային տեսակը, որի մեջ միաժամանակ նկարագրվել է երկրորդ տեսակը՝ Aha evansi Menke, 1977։ Նույն անունն օգտոգործվել է նաև միջատաբանի մեքենայի գրանցման համարանիշում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Evans, Howard E. (1983). Menke, Arnold S. (ed.). «Tales from the Outback: The Discovery of Aha ha (Sphecidae, Miscophini)» (PDF). Sphecos. 7: 14.
- ↑ Arnold S. Menke Funny or Curious Zoological Names(անգլ.) // Bogus Volumino Negatori Doso. — University of California, Riverside, 1993. — С. 24—27.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Menke, Arnold S. Aha, a new genus of Australian Sphecidae, and revised key to the world genera of the tribe Miscophini (Hymenoptera, Sphecidae, Larrinae) (англ.) // Polskie Pismo Entomologiczne : journal. — 1977. — Vol. 47. — P. 671—681. — ISSN 0032-3780.