Jump to content

Varso

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

25°11′50″N 55°16′27″E / 25.19722°N 55.27417°E / 25.19722; 55.27417

Varso
ՏեղագրությունԼեհաստան Լեհաստան Վարշավա
Կառուցման ժամանակ20162022
Օգտագործումօֆիս
Բարձրություն
Ծայրաձող
Վերջին հարկ236 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ53
Վերելակների թիվ47
ՃարտարապետFoster + Partners
ՍեփականատերHB Reavis

Varso, երկնաքեր, որը գտնվում է Վարշավայում: 2021 թվականի փետրվարից հանդիսանում է Լեհաստանի և Եվրոպական միության ամենաբարձր շենքը[1]։

2019 թվական

Varso աշտարակը նախագծվել է «Foster + Partners»-ի կողմից և մշակվել «HB Reavis»-ի կողմից։ 2016 թվականին շինարարության թույլտվություն է ստացվել։ 2017 թվականի սկզբին մեկնարկել է շենքի շինարարությունը[2]։ Սկզբնապես գլխավոր շենքը նախատեսվում էր ավարտել 2020 թվականի կեսերին[3]։ Սակայն COVID-19-ի պատճառով օբյեկտի հանձնման ժամկետը փոխվել է[4]։

2021 թվականի փետրվարին շենքը հասել է նախագծային բարձրության։ Այսպիսով, այն դարձել է Եվրոպական միության ամենաբարձր շենքը։ Այն նաև համարվում է Եվրոպայում բարձրությամբ 6-ը, գերազանցում է հինգ ռուսական երկնաքերերին[5]։ Շինարարությունը վերջնականապես ավարտին կհասցվի 2022 թվականին[1][4]։

2020 թվականի մայիս

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը բաղկացած է երեք շենքերից, որոնք իրար մեջ միացված են առաջին հարկի մակարդակով։ Գլխավոր շենքի բարձրությունը կազմում է 310 մ, ներառյալ 80 մ բարձրությամբ սրաձողը։ Շենքում կա 53 վերգետնյա հարկ և 4 ստորգետնյա։ Գրասենյակային շենքը սպասարկվելու է երկհարկանի վերելակներով[6]։

Հիմնական տարածքները աշտարակի կզբաղեցնի գրասենյակներ։ Երկնաքերում տեղակայվելու են երկու դիտահարթակներ՝ մեկը 205 մ բարձրության վրա, իսկ մյուսը՝ 230 մ։ 46-48-րդ հարկից նախատեսվում է ռեստորան բացել[1]։

2020 թվականի հուլիս

2019 թվականին Verso աշտարակը «BREEAM Awards»-ում նշվել է որպես նախագիծ, որը նպատակամղված Է բնապահպանական և էներգաարդյունավետության բարձր մակարդակի հասնելուն[6][7]։

2022 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «В Польше сообщили, что строящийся в Варшаве небоскреб стал самым высоким зданием в ЕС». ТАСС. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  2. «Construction begins on Varso Place and Poland's tallest building - PRISM» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025-08-09-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  3. «HB Reavis idzie na żywioł». pb.pl (լեհերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  4. 1 2 «Warsaw skyscraper becomes tallest in EU, developer says». Reuters. 2021 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  5. «Tallest buildings in Europe». Emporis.
  6. 1 2 Foster + Partners / www.fosterandpartners.com. «Varso Tower | Foster + Partners». www.fosterandpartners.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  7. «BREEAM Awards 2019» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]