Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

տպավորություն

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տպաւորութիւն

վանկեր՝ տ(ը)•պա•վո•րութ•յուն 

Գոյական

  1. արտաքին աշխարհի առարկաների և երևույթների հետքը՝ պատկերը՝ արտացոլումը մարդու գիտակցության մեջ  Բայց մի բան մոռանալ կարող չէի, մի տպավորություն մնում էր իմ մտքում անջնջելի,- այն էր Մարոյի գեղեցիկ պատկերը: (Րաֆֆի)
  2. (հնց․) տեսք, նմանություն  Դա ոսկեգանգուր, կլորգլուխ և խոշոր կապույտ աչքերով պատանի էր, որի սպիտակ կանացի մորթին նրան տալիս էր օրիորդի տպավորություն: Դերենիկ Դեմիրճյան  Առաքելոց եկեղեցին թռչունի է նման վերից - բերդից նայելիս. բայց դեմից նա թողնում է նստած վարդապետի տպավորություն: Եղիշե Չարենց
  3. որևէ մեկի վրա արած՝ թողած ազդեցություն՝ ներգործություն  Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա: (Մուրացան)
  4. պատկերացում՝ կարծիք, որ առաջանում է մեկի մոտ որևէ բան տեսնելիս կամ որևէ մեկի հետ ծանոթանալիս՝ շփվելիս  Հետևյալ օրը այնքան խաղաղ էր քաղաքավանում, որ տպավորություն ստեղծեց, թե ամեն ինչ բարեհաջող է: Դերենիկ Դեմիրճյան
  5. (հնց․) ուշադրություն

Հոմանիշներ

  1. հետք, դրոշմ
  2. ազդեցություն, ներգործություն
  3. պատկերացում, կարծիք

Արտահայտություններ

  1. տպավորություն անել՝ գործել
    1. որևէ բանի նմանություն առաջացնել
    2. որևէ զգացում առաջացնել
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը