Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

խորտակել

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խորտակել

վանկեր՝ խոր•տա•կել 

Կազմություն

Արմատ՝ խորտակ, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. քանդել, ավերել, փլուզել ◆ Կխորտակեմ կամարները երկնային։ (Ավետիք Իսահակյան)
  2. ջարդել, փշրել ◆ Բռնության շղթաներ է խորտակում Հովհաննես Հովհաննիսյան
  3. հաղթահարել, հաղթել, պարտության մատնել ◆ Մենք կխորտակենք բոլոր խոչընդոտները։
  4. գետին տապալել, զգետնել ◆ Ծառը խորտակել։
  5. կործանել ◆ Նավը՝ գնացքը խորտակել։
  6. պետական կարգը՝ իշխանությունը տապալել ◆ Հեղափոխությունը խորտակեց ցարական բռնապետություսը։
  7. (փխբ․) կորստի մատնել, թշվառ՝ անհույս՝ ծանր վիճակի դատապարտել ◆ Անցավ կյանքս խորտակիր։ (Վահան Տերյան)
  8. (փխբ․) տնտեսապես կործանել ◆ Անտնտեսվարությունը կարող է խորտակել երկիրը։
  9. (փխբ․) ոչնչացնել, վերացնել ◆ Ո՞վ խորտակեց քո երջանկությունը։
  10. (փխբ․) ի դերև հանել, ցրել, հօդս ցնդեցնել ◆ Խորտակել հույսերը։
  11. (փխբ․) ընկճել, խեղճացնել, թուլացնել ◆ Ու դարավոր ցավն անմեկին չի խորտակել էն հոգին։ Հովհաննես Թումանյան

Հոմանիշներ

  1. կործանել, ավերել, քանդել, փլուզել, բնաջաջել, ջախջախել, (փխբ․)՝ ջնջել, փշրել, վկանդել (հնց․), քարուքանդ անել, քանդ ու քարափ անել (ժղ․), քարով քարալեխ անել (գվռ․)
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր –     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը – Մաքրել քեշը