Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Լեղատու արջեր (երբեմն կոչվում են մարտկոցային արջեր), արջեր, որոնք պահվում են անազատության մեջ՝ նրանց լեղին հավաքելու համար։ Լեղին մարսողական հեղուկ է, որն արտադրվում է լյարդում և պահվում լեղապարկում, և օգտագործվում է ավանդական ասիական բժշկության որոշ մասնագետների կողմից։ Գնահատվում է, որ Չինաստանում, Հարավային Կորեայում, Լաոսում, Վիետնամում և Մյանմայում շուրջ 12,000 արջ պահվում է անասնապահական ֆերմաներում լեղի ստանալու նպատակով։
Լեղու համար պահվող արջի ամենատարածված տեսակը ասիական սև արջն է (Ursus thibetanus), թեև արևային արջը (Helarctos malayanus), գորշ արջը (Ursus arctos) և արջերի մյուս բոլոր տեսակները նույնպես օգտագործվում են (միակ բացառությունը մեծ պանդան է, որը չի արտադրում ուրսոդեօքսիխոլաթթու)։ Թե՛ ասիական սև արջը, թե՛ արևային արջը ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության կողմից հրապարակվող Վտանգված տեսակների Կարմիր ցուցակում որպես խոցելի տեսակներ։ Պատմականորեն լեղին հավաքվել է արջերի որսի միջոցով, սակայն արդյունաբերական բուծումը լայն տարածում է գտել 1980-ական թվականներին որսի արգելքից ի վեր։
Լեղին կարելի է կորզել մի քանի եղանակներով, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է որոշակի վիրահատական միջամտություն և կարող է թողնել մշտական խողովակակապ (ֆիստուլա) կամ տեղադրված կաթետեր։ Արջերի զգալի մասը սատկում է ոչ պրոֆեսիոնալ վիրահատության պատճառած սթրեսից կամ առաջացող վարակներից։
Լեղի տվող ֆերմերային արջերը մշտապես պահվում են փոքր վանդակներում, որոնք հաճախ թույլ չեն տալիս նրանց կանգնել, ուղիղ նստել կամ շրջվել։ Վանդակների այս խիստ սահմանափակող համակարգերը և ցածրորակ խնամքը կարող են հանգեցնել բարօրության մի շարք խնդիրների, այդ թվում՝ ֆիզիկական վնասվածքների, ցավի, ուժեղ հոգեկան սթրեսի և մկանային ատրոֆիայի։ Որոշ արջեր որսվում են դեռ ձագ հասակում և կարող են պահվել նման պայմաններում մինչև 30 տարի։
Արջի արտադրանքի առևտրի ծավալը գնահատվում է մինչև 2 միլիարդ դոլար։ Լեղու համար արջերի արդյունաբերական բուծման պրակտիկան լայնորեն դատապարտվել է բժիշկների կողմից ինչպես Չինաստանում, այնպես էլ արտերկրում։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացած արարողության ժամանակ 2026 թվականի «Ոսկե գնդակին» արժանացել է անգլիացի ֆուտբոլիստ Հարի Քեյնը (լուսանկարում)։
- հոկտեմբերի 24-ին Նարե Քերոբյանն իր «BOO!» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում։
- հնդկական թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի փաստաբան Նավի Պիլայը արժանացել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին։
- սեպտեմբերի 30-ին Սաուդյան Արաբիայի օդային տարածքով անցնող Flydubai Flight 1073 ինքնաթիռի (լուսանկարում) անձնակազմը և ուղևորները կանխել են ինքնաթիռը առևանգելու կամ կործանելու փորձը:
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է գերմանական խաղաղության մրցանակին։
Վերջերս մահացածներ՝ Պատրիկ Ստյուարտ • Ռյու Մուրակամի • Դավիթ Մուրադյան • Եվա Մարի Սեյնթ
Գիտե՞ք, որ․․․

- ․․․2400 տարեկան այս ծառի (լուսանկարում) միջով անցնում են ավտոմեքենաներ։
- ․․․միջատի այս տեսակի անունը տրվել է որպես կատակ։
- ․․․կենսաբանական տեսակի ամենաերկար անվանումը, որը պարունակում է 181 տառ, ծագում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի ամբողջական ծիսական անվանումից, սակայն այդ քաղաքի հետ ոչ մի կապ չունի։
- ․․․կամուրջը չափելու համար ուսանողներն իրենց համակուրսեցուն վերածել էին չափման միավորի (լուսանկարում)։
- ․․․բույսերը կարողանում են հաշվել։
- ․․․տիեզերքում էլ են աճում բույսեր, որոնց պտուղները նույնիսկ կարողանում են ուտել մարդիկ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 333 042 հոդված |
623 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

- Հայ-սլովենական համատեղ խմբագրաթոն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1493 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Գվադելուպա կղզին։
- 1497 թ. – պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասան Աֆրիկա։
- 1575 թ. – ծնվել է Գվիդո Ռենին, իտալացի գեղանկարիչ (մահ. 1642 թ.)։
- 1869 թ. – լույս տեսավ Նեյչր թերթի առաջին համարը։
- 1874 թ. – մահացել է Ֆելիքս Մենդելսոնը, գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր (ծն. 1809 թ.)։
- 1959 թ. – ծնվել է Վարդգես Օվյանը, հայ արձակագիր, հրապարակախոս։
- 1984 թ. – հիմնադրվեց Dell ընկերությունը։
- 2008 թ. - առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ ընտրվեց աֆրոամերիկացի՝ Բարաք Օբաման։

